Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը հաշտության գործարք են կնքել Կահիրեում. Al Jazeera


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում վերջնական հաշտության համաձայնագիր են ստորագրել երկար ժամանակ հակամարտող պաղեստինյան շարժումների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:

Փաստաթուղթն ստորագրվել Է երկու խմբակցությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից՝ Եգիպտոսի հետախուզության ներկայացուցիչների ներկայությամբ, որը հովանավորում Էր ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ տեւական պառակտման հաղթահարման բանակցությունները: Հաշտության գործարքը նախատեսում Է, մասնավորապես, որ ազգային համաձայնության կառավարությունը պաղեստինյան բոլոր տարածքներում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում, լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Ռաֆահում Եգիպտոսի եւ Գազայի միջեւ սահմանի միակ թերմինալը նախագահական գվարդիային հանձնելու շուրջ, որը ենթարկվում Է Արեւմտյան ափի պաղեստինյան վարչակազմին: Ինչպես սպասվում Է, հսկիչ անցակետը հաջորդ ամսվանից կսկսի աստիճանաբար վերականգնել աշխատանքը, իսկ ավելի ուշ կանցնի շուրջօրյա ռեժիմի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ