Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Կառավարությունն առաջարկում է հստակեցնել առևտրային ցանցերի գերիշխող դիրք ունենալու հարցը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկություն ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը հեղինակն է Ազգային ժողովի Ծառուկյան դաշինք խմբակցությունը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ օրինագծի հեղինակների հիմնավորմամբ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում:

Ըստ նրանց, փոփոխությունը կբացառի արդեն հիշատակված շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը: «Կառավարությունն առաջարկում է նախագծով սահմանել, որ առևտրային ցանցը, որը հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, կարող է համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե վերջինիս առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը: Ուստի առաջարկվում է նախագծում «500 մլն» բառերը փոխարինել «1.5 մլրդ» բառերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ