1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊՆ-ն փոփոխություններ է իրականացնում ԶՈՒ կանոնագրքում

ՊՆ-ն փոփոխություններ է իրականացնում ԶՈՒ կանոնագրքում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ: Այսպիսով, ըստ նախագծի՝ ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքում վերանայման կարիք ունեն զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված դրույթները:

Փոփոխություններ են նախատեսվում նաև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որոնք ևս պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]