Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում նոր աղբամաններ են տեղադրվում

Երևանում նոր աղբամաններ են տեղադրվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունը նախորդ շաբաթվա ընթացքում ավելացրել է Երևանի մի շարք հասցեներում տեղադրված աղբամանների թիվը։ Ավելացված աղբամանները բոլորովին նոր են և տեղադրվել են այն հասցեներում, որտեղ ամռան ամիսների ընթացքում աղբամանները վնասվել կամ անհետացել էին՝ առաջացնելով աղբահանության հետ կապված լրացուցիչ խնդիրներ։ Թվով 225 աղբամաններն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Զեյթուն, Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։

«Արմենպրես»-ին ընկերությունից հայտնում են, որ դիտարկվել են նաև «Սանիթեք» ընկերությանն ուղղված նամակներում բնակիչների կողմից նշված հասցեները, և նպատակահարմարության դեպքում այդ հասցեներում ևս տեղադրվել են լրացուցիչ աղբամաններ։ Առաջիկայում կմեկնարկի նաև մյուս վարչական շրջաններում աղբամանների տեղադրման գործընթացը։

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին խնամքով վերաբերվել աղբամաններին և աղբը նետել միայն աղբամանների մեջ։ Հիշեցնենք նաև, որ աղբամանները նախատեսված չեն շինարարական աղբի համար, իսկ կենցաղային աղբն ավելի նպատակահարմար է նետել առանձին տոպրակներով՝ կապված վիճակում։ Այս մոտեցումը մեծ ջանքեր չի պահանջի բնակիչներից, սակայն դրական ազդեցություն կունենա «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ամենօրյա աշխատանքի որակի վրա։ Համագործակցելով, լավ սովորություններ ձևավորելով և փոխադարձ հարգանքի միջոցով միայն հնարավոր է քաղաքն ավելի մաքուր պահելու մշակույթ ձևավորել։

«Սանիթեք» ընկերության մեկ աղբամանն արժե 360 եվրո։ Ընկերությունն այս պահին պատվիրել է 700 նոր աղբաման, որոնցից 425-ն արդեն տեղադրվում են քաղաքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]