Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանի առթիվ գիտաժողով է կազմակերպվել

Ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանի առթիվ գիտաժողով է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մեկնարկել է «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից,  նստաշրջանին ներկա էին  գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին, և ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը ներկայացրել է Լևոն Օրբելու դերը ֆիզիոլոգիայի ինստիտուտի կայացման և զարգացման գործում: ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից նստաշրջանը ողջունել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Լևոն Օրբելու հանճարն այն է, որ նա առաջինը մշակեց ֆիզիոլոգիական գիտության ինֆորմացիոն պոտենցիալը: Նա զարգացրեց ֆիզիլոգիայում էվոլուցիոն և ֆիզիկաքիմիական մոտեցումները: Լևոն Օրբելու վաստակը նաև այն է, որ նա կարողացավ Խորհրդային Միությունում կենսաբանական գիտությունների զարգացման համար դժվարին 40-50-ական թվականներին պահպանել իր կողմից ստեղծված ֆիզիոլոգիական գիտության նորագույն ուղղությունները»:

 Լևոն Օրբելու և Կոնրադ Լորենցի կյանքից և գործունեությունից ուշագրավ դրվագներ են ներկայացրել Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին և Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

Լևոն Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում և ստեղծել է Հայաստանում ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Ֆիզոլոգիայի ինստիտուտը:

Սեմինարն ունի շարունակական բնույթ և հաջորդ նստաշրջանը տեղի կունենա հաջորդ տարի Սանկտ-Պետերբուրգում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]