Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Փրինսի չհրատարակված ստեղծագործությունները տեղափոխել են Կալիֆոռնիա. AP

Փրինսի չհրատարակված ստեղծագործությունները տեղափոխել են Կալիֆոռնիա. AP
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի Մինեսոթայի նահանգում վախճանված Փրինսի չհրատարակված ստեղծագործությունների հեղինակային օրինակները հանել են նրա Paisley Park կալվածքի չհրկիզվող պահարանից եւ տեղափոխել Կալիֆոռնիայի նահանգ: Կատարողի ազգականներն ու ժառանգները իրազեկված չեն եղել այդ մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երգչի խորթ քույրերին՝ Շերոնին եւ Նորինին:

Նրանք պահանջել են Փրինսի ստեղծագործական ժառանգության այդ արժեքավոր մասը վերադարձնել նրա կալվածք: «Մենք ցանկանում են, որ երաժշտական ստեղծագործությունների օրինակները վերադարձնեն Paisley Park, դրանք պետք Է գտնվեն հենց այնտեղ»,-AP-ին հայտարարել Է Շերոն Նելսոնը: «Ես այն զգացողությունն ունեմ, ասես Փրինսը երկրորդ անգամ մահացավ»,-հավելել Է նա: Նորին Նելսոնը տեղի ունեցածը որակել Է «աննախադեպ եւ անազնիվ»: AP-ի տվյալներով՝ դատարանը երգչի ողջ շարժական եւ անշարժ ունեցվածքը գնահատել Է շուրջ 200 մլն դոլար գումար: Կալվածքի չհրկիզվող պահարանում պահվող ձայնագրությունները համարվում են ժառանգության ամենաարժեքավոր բաղադրիչները:

Comerica Bank & Trust ընկերությունը տնօրինում Է Փրինսի ունեցվածքը եւ գործակալությանը հաստատել Է, որ ինքն Է որոշում ընդունել հեղինակային օրինակները հանձնել Iron Mountain ֆիրմային, որն զբաղվում Է հատկապես արժեքավոր իրերի պահպանմամբ:

Մայիսին Մինեսոտայի դատարանը հայտարարել Է Փրինսի միակ ժառանգներին: Նրանք են՝ երգչի հարազատ քույրը՝ Թայքի Նելսոնը, ինչպես նաեւ նրա խորթ եղբայրներն ու քույրերը՝ Նորինը, Շերոնը, Ջոն Նելսոնը, Օմար Ջեքսոնը եւ Ալֆրեդ Բեյքերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]