Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունն ընդունեց ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու նախագիծը  

Կառավարությունն ընդունեց ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու 
նախագիծը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծին:

«Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին Հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և այժմ գործարկման մեջ է: Գիտեք, որ երկրորդ էներգաբլոկի վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, և երկրորդ էներգաբլոկի հուսալիության ու անվտանգության մակարդակը, միջազգային բոլոր չափորոշիչներով, այսօր գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ավելացնելով, որ սա իրենց գնահատականը չէ, այլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հատուկ եզրակացությունը:

«Առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետև անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ նպատակահարմար կլինի առաջին չաշխատող էներգաբլոկի ապամոնտաժումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]