Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ կանչելու գործում

Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ 
կանչելու գործում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից հետ կանչելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արտակարգ և լիազոր դեսպան, Հայ ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:

«Արտգործանախարարության հետ սկսեցինք աշխատել, եղան բազմաթիվ հանդիպումներ, հոդվածներ, բազմաթիվ կապեր հաստատեցինք տարբեր երկրների հետ: Փաստորեն մենք գործի դրեցինք հանրային դիվանագիտության փափուկ ուժի հնարավորությունները, և դա հոյակապ արդյունք տվեց»,-ասաց Արման Նավասարդյանը` նշելով, որ նման քաղաքական գիծը պետք է շարունակվի:

Իհարկե, հայկական դիվանագիտությունը լավ աշխատեց, սակայն Արման Նավասարդյանն ընդգծեց, որ այդ գործին նպաստեց հենց ինքը Բյուլբյուլօղլուն: «Նրա ելույթը կառանձնացնեի, այն աստիճանի էր, որ ծիծաղ էր առաջացնում ներկաների մոտ, դրանում կովկասյան բաժակաճառեր կային, կարմիր թելի պես ասում էր հետևյալը` ես շատ փող կբերեմ և բոլորիդ համար լավ կլինի: Այն աստիճան, որ ներկաներից մեկն ասաց` դուք միայն փողի մասին եք խոսում, իսկ ինչ ծրագրեր ունեք: Մի խոսքով, և էթիկայի, և դիվանագիտության, և քաղաքական մշակույթի ամենացածր մակարդակն էր»,-ասաց Արման Նավասարյանը: Արդյունքը եղավ այն, որ առաջին փուլում նա ստացավ երկու ձայն, որից հետո Ադրբեջանը պաշտոնապես հանեց նրա թեկնածությունը: Այս ամենը ցույց է տալիս, որ չօգնեցին այն հսկայական ֆինասնական ռեսուրսները, որ Ադրբեջանը դրել էր գործի մեջ:

Հոկտեմբերի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Նա գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]