Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Gucci նորաձեւության տունը հրաժարվում է մորթուց


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gucci իտալական նորաձեւության տունը հայտարարել Է, որ որոշել Է սկսած 2018 թվականից ամբողջությամբ հրաժարվել մորթուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Guardian թերթը:

Ինչպես ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզարին հայտարարել Է Լոնդոնի նորաձեւության քոլեջում ունեցած ելույթի ընթացքում, արդեն գարուն-ամառ-2018 հավաքածուում կենդանիների մորթուց արտադրանք չի ներկայացվելու: Նա նշել Է, որ այդ որոշումը արտացոլում Է «անվերապահ հանձնառությունը՝ բնապահպանությունը դարձնելու ընկերության բիզնեսի անքակտելի մասը»:

Հաղորդվում Է, որ հագուստ եւ կոշիկ արտադրելիս չօգտագործված մորթու հումքը կհանվի բարեգործական աճուրդի: Ստացված միջոցները կհամալրեն կենդանիների պաշտպանության կազմակերպությունների ֆոնդերը:

Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում Է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում: 2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել Է International Designer Award միջազգային մրցանակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ