Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան. նախարար  

Աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան. 
նախարար

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ երբ օպտիմալ լուծումը գտնեն, այն կներկայացնեն հանրությանը:

Նրա խոսքով՝ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման ուղղությամբ համակարգային լուծումներ գտնելու դեպքում տրանսպորտային համակարգը կբարելավվի: «Այդ հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի: Տեսեք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը էժանանան՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Կան քննարկումներ: Մենք ունենք կոնկրետ համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, որը 2020 թվականին կմտնի ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»: Հարցին՝ արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը կաջակցի՞ դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]