Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի սպառազինությունը հագեցնելու ծրագիր է գործում. Անատոլի Սիդորով 


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերի սպառազինությունը հագեցնելու ծրագիր է գործում: Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

«Նոր զինամթերքն ու տեխնիկան պարբերաբար կփոխարինեն հնին: Աստիճանաբար համալրում է կատարվում: Ներկայումս մեծ ուշադրություն ենք դարձնում հետախուզության և կառավարման միջոցներին»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սիդորովը:

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը վստահեցրեց, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություններով: Նրա խոսքով` ՀԱՊԿ անդամ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, ևս ունեն ժամանակակից տեխնիկա: «Մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց բոլորն էլ անհրաժեշտ, մարտունակ ուժեր ունեն»,– նշեց Սիդորովը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ