Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ում նույնիսկ Ադրբեջանի դիտորդ դառնալու մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ

ԵԱՏՄ-ում նույնիսկ Ադրբեջանի դիտորդ դառնալու մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկության պարագայում Հայաստանի դիրքորոշումը կլինի հստակ ու պարզ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ցանկացած պետության՝ ԵԱՏՄ անդամ դառնալը պայմանավորված է բոլոր երկրների համաձայնությամբ: Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցով, երբ դիմի՝ մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ չի կարող այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի: Եթե հաշվի առնենք միայն տնտեսական դաշտը, ապա բավական է նշել, որ միայն շրջափակումը հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան քայլ՝ ի վնաս անդամ պետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք լինել չի կարող, ինչ մնաց անդամակցության:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]