1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. 
ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այսօր Ադրբեջանն իրեն դրել է խաղի կանոններից դուրս ու ակնհայտ է, որ այս պարագայում այդ ամենը չի կարող անվերջ շարունակվել: «Ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդում կաշառելու գործընթացը կհասնի այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է: Նույնը վերաբերվում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Վերջիվերջո, նա գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելում են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:  

Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի են համալրվել անհրաժեշտ սարքավորումներով: Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա նրանց հետևողական քաղաքականությունն է: Այո, կարևորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նկատեց Շավարշ Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]