Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը կպահպանի միջուկային գործարքը, եթե ՌԴ-ն, ՉԺՀ-ն եւ ԵՄ-ն չաջակցեն դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն

Իրանը կպահպանի միջուկային գործարքը, եթե ՌԴ-ն, ՉԺՀ-ն եւ ԵՄ-ն չաջակցեն դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է շարունակել իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը նույնիսկ այդ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չպաշտպանեն ամերիկացիների որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Իրանի իշխանական կառույցների մի աղբյուր:

«Մենք չԷինք ցանկանա, որ ԱՄՆ-ը դուրս գա գործարքից: Բայց եթե դա տեղի ունենա, ապա Իրանը կնայի Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրամիության արձագանքին»,- ասել Է գործակալության զրուցակիցը: «Եթե ՌԴ-ն եւ Չինաստանը չպաշտպանեն ԱՄՆ-ի այդ որոշումը, ապա Թեհրանը հավատարիմ կմնա ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորություններին»,- նշել Է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ առայժմ չգիտի՝ ինչ Է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ: Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հաղորդավարը Թրամփին հարցրել Է, թե նա մտադիր Է արդյոք պաշտոնապես հաստատել Իրանի կողմից պարտավորությունների կատարումը կամ դուրս գալ գործարքից: «Մենք կարող ենք անել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ես ստույգ չգիտեմ՝ ինչ կանեմ»,-ասել Է Թրամփը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]