Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աբասը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Գազայի հատված. Ramallah News

Աբասը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Գազայի հատված. Ramallah News

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կուղեւորվի Գազայի հատված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել Է ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Զաքարիա ալ Աղան: Ափամերձ միջատարածք այդ այցը Աբասի համար առաջինը կդառնա վերջին տասը տարվա ընթացքում:

«Աբասը Գազայի հատված կայցելի ոչ թե հյուրի, այլ նախագահի կարգավիճակով՝ արագացնելու հաշտության գործընթացը ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ հակամարտող խմբակցությունների միջեւ»,-Զաքարիա ալ Աղայի խոսքը մեջբերել Է Ramallah News տեղեկատվական պորտալը: Բացի այդ, ալ Աղայի խոսքով, մեկ ամիս անց Կահիրեում կհավաքվեն պաղեստինյան բոլոր շարժումների ներկայացուցիչները, եւ Աբասը ներկա կլինի այդ հանդիպմանը:

Հոկտեմբերի 12-ի առավոտյան Կահիրեում ավարտվել են ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների բանակցությունները, որոնք նպատակամղված Էին կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերմանը: Ալ Աղան դրանք բնութագրել Է որպես «բարդ, բայց արդյունավետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]