Որմզդեղնի եւ գայլի գոտեմարտը հայտնվել Է տեսանյութում
13:10, 12 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի Դեն Նայստեդտը որմզդեղնի եւ գայլի գոտեմարտի ականատեսն Է դարձել Հյուսիսային Օնտարիո լճում: Տեսահոլովակը հրապարակված Է Dan Nystedt-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյութում, որը ավելի քան 95 հազար դիտում Է հավաքել, գայլը հարձակվում Է ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա եւ ատամներով կառչում կենդանու ոտքից:
Երկարատեւ պայքարից հետո, որի ընթացքում վախեցած խոտակերը փորձում Էր խեղդել հարձակվողին, եղջյուրավորին հաջողվում Է դուրս պրծնել. նա փորձել Է փրկվել հետապնդումից եւ լողացել Է դեպի լճի խորքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում