Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից

Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, 
տուրքերից ու գույքահարկից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու վերաբերյալ հանձնարարական տվեց: «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ  կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]