Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը դեռեւս չգիտի՝ ինչ է անելու Իրանի միջուկային գործարքի հետ

Թրամփը դեռեւս չգիտի՝ ինչ է անելու Իրանի միջուկային գործարքի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ առայժմ չգիտի՝ ինչ Է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հաղորդավարը Թրամփին հարցրել Է, թե նա մտադիր Է արդյոք պաշտոնապես հաստատել Իրանի կողմից պարտավորությունների կատարումը կամ դուրս գալ գործարքից: «Մենք կարող ենք անել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ես ստույգ չգիտեմ՝ ինչ կանեմ»,-ասել Է Թրամփը:

Սպասվում Է, որ Թրամփը Իրանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերին: Հարցազրույցի ընթացքում Թրամփը Իրանի հետ ներկայիս գործարքը որակել Է «վատթարագույն համաձայնագիրը» նրանցից, որոնք ինքը տեսել Է:

«Իրանը շատ արագ միջուկային զենքի տիրանալու ճանապարհ եւ կանխիկ 1,7 մլրդ դոլար ստացավ»,-ասել Է նախագահը: Նա նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ը «փոխարենը ոչինչ չստացավ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]