NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 11-10-17
08:42, 12 Հոկտեմբեր 2017
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հոկտեմբերի 11-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 1297.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.58%-ով և կազմել 17.24 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.31%-ով և կազմել 934.14 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում