1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է դուդուկի ժառանգության պահպանումը և ազդեցության ընդլայնումը

Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է դուդուկի ժառանգության պահպանումը և 
ազդեցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Music of Armenia-ն այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացնի Երևանի դուդուկի փառատոնը, որի գերնպատակն է պահպանել դուդուկը՝ որպես ազգային արժեք ու ժառանգություն: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց «Music of Armenia» -ի հիմնադիր տնօրեն  Հասմիկ Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը աﬔնամյա միջոցառում է, որը շարունակաբար զարգացնում է դուդուկի երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես։ Հասմիկ Մովսիսյանը նշեց, որ փառատոնի նպատակներից մեկն է նաև հայաստանյան և ոչ հայաստանյան լսարանին կրթելը: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ դուդուկը մի գույնի չէ և որ այն միայն սգո արարողությունների համար չէ, ինչպես մտածում են շատերը։ Դուդուկն ունի տարբեր գույներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը կﬔկնարկի հոկտեմբերի 13-ին: Փառատոնի բացումը կանեն Ջիվան Գասպարյան կրտսերը և Արﬔն Բաբախանյանը՝ դուետով: Հոկտեմբերի 15-ին ելույթ կունենան Հարություն Չքոլյանը և Լյուսի Խանյանը:

Հաﬔրգները տեղի կունենան Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության (ՀԲԸՄ) հաﬔրգային սրահում ժամը 20:00-ին։

Մարիամ Ադամյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]