1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊԵԿ-ի մեկ պատուհան հարթակում արդեն 20 համակարգ է ներդրվել. տնտեսավարողները ռեսուրսներ են խնայում

ՊԵԿ-ի մեկ պատուհան հարթակում արդեն 20 համակարգ է ներդրվել. 
տնտեսավարողները ռեսուրսներ են խնայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողները որևէ պետական մարմնին որևէ տեղեկատվություն տրամադրելուց հետո այլևս պարտավոր չեն լինի այլ պետական մարմնի տրամադրել նույն տեղեկատվությունը: Գործընթացը հնարավոր է դարձել «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակի կատարելագործման միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: «Եթե ներմուծողը կամ արտահանողը մաքսային մարմնին ներկայացրել է բեռնամաքսային հայտարարագիր, որտեղ մանրամասն նշված է ապրանքի տեսակը, քաշը, նկարագրությունը, և տնտեսավարող սուբյեկտն այլ պետական մարմնից պետք է ստանա հավաստագիր, նշված տեղեկատվությունը այլևս պարտավոր չէ կրկին ներկայացնել: ՊԵԿ-ն արդեն իսկ տրամադրում է գերատեսչություններին այդ տեղեկատվությունը, ու նրանք իրենց գործառույթները կատարում են մեկ կետում ստացված տեղեկատվության հիման վրա»,-ասաց Միքայել Փաշայանը:

Մեկ հարթակում (trade.gov.am) է հավաքվել ոչ միայն էլեկտրոնային մաքսային համակարգը, այլև մյուս գերատեսչությունների տրամադրած հավաստագրերը, անհրաժեշտ այլ փաստաթղթերը: Այս հարթակում ներդրված է արդեն 20 համակարգ, ինչպես օրինակ, առողջապահության նախարարության հավաստագիրը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հավաստագիրը, ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրերի տրամադրման համակարգը և այլն:

Նրա տեղեկացմամբ` այս հարթակի շնորհիվ տնտեսավարողները կարող են տեղեկանալ իրենց գործերի ընթացքից` տեսնելով փաստաթղթերի շարժը:

Փաշայանը նկատեց, որ այս քայլերն ուղղված են յուրաքանչյուր տնտեսավարողի համար աշխատանքային կանխատեսելի միջավայր ստեղծելուն, ռեսուրսների խնայողությանն ու ավելորդ քաշքշուկներից ազատվելուն: «Մեր գերնպատակն է, որ տնտեսավարողների ժամանակի, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների ծախսը նվազեցվի այնքանով, որ արտահանողը կենտրոնանա արտահանման խթանման, ներմուծողը բիզնեսի կազմակերպման վրա»,-հավելեց Միքայել Փաշայանը: Նրա հավաստմամբ`այս բարեփոխումներով հնարավոր է դարձել կրճատել մաքսային ծառայությունների տրամադրման ժամանակահատվածը մի քանի անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]