Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան խստացրել Է պահանջները ՌԴ-ից ներմուծվող գյուղարտադրանքի նկատմամբ

Թուրքիան խստացրել Է պահանջները ՌԴ-ից ներմուծվող գյուղարտադրանքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հայելային միջոցներ Է ձեռնարկել՝ խստացնելով պահանջները Ռուսաստանից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 10-ին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, հայտարարել Է Թուրքիայի առեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆենքչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը առեւտրական ներկայացուցչության եւ հյուպատոսարանի հավաստիացումների առկայություն Է պահանջել Թուրքիայից ներմուծվող մի քանի ապրանքների համար: Մեր նախարարությունը որոշում ընդունեց համանման պահանջ սահմանել Ռուսաստանից ներկրվող ինը տեսակի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ: Թուրքիան հայելային միջոցներ ձեռնարկեց»,-նշել Է նա:

Ներկայում հանված են Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման գրեթե բոլոր սահմանափակումները, բայց լոլիկի ներկրման արգելքը դեռեւս պահպանվում Է: Սակայն, ինչպես հոկտեմբերի սկզբին հայտարարել Է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, թուրքական լոլիկի մատակարարումները կսկսվեն 2017 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]