1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ ավելի ճիշտ ուղու վրա կդնի. Կիրո Մանոյան

Հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ ավելի ճիշտ 
ուղու վրա կդնի. Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ շատ ավելի ճիշտ ուղու վրա կդնի: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիան արդեն իսկ ցույց է տվել, որ առանց նախապայմանների պատրաստ չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նա նաև  կարծիք հայտնեց, որ Թուրքիան մինչև ապրիլ ևս այդ ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չի անի` հիշեցնելով ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև գարուն Թուրքիայի կողմից որևէ դրական տեղաշարժ չլինելու պարագայում Հայաստանն առ ոչինչ կհամարի հայ-թուրքական արձանագրությունները:

Մանոյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից 8 տարի անց Հայաստան-Թուրքիա-հարաբերություններում մթնոլորտն ավելի վատն է, քան կար մինչ արձանագրությունների ստորագրումը: «Արդեն 8 տարի է` այդ արձանագրությունները չեն վավերացվում առաջին հերթին Թուրքիայի պատճառով: Եվ սա իսկապես ավելի է վատացրել մթնոլորտը, քան կար արձանագրությունների ստորագրումից  առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Կիրո Մանոյանի խոսքով՝ այս հարցում փոփոխություններ են նկատվում նաև միջազգային հանրության` հատկապես Արևմուտքի դիրքորոշման մեջ: Նրա խոսքով` եթե արձանագրությունների ստորագրումից հետո 1-2 տարվա ընթացքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարում էին, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», ապա վերջին տարիներին հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ լուծվի արցախյան հիմնահարցը: Այս պարագայում Կիրո Մանոյանը շեշտում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը ամեն ինչ ավելի ճիշտ ուղու վրա կդնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]