Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունը գիտության և 
տեխնոլոգիաների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ, ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:

Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագրում ամրագրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն և կաջակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը և նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների և կազմակերպությունների միջև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։

Նախատեսվում է աջակցություն բուհական և ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը և ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական և հետազոտական լաբորատորիաներին։ Կողմերը կհամագործակցեն նաև համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման և նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։

Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաև կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]