Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը կկայանա նոյեմբերին Պրահայում

Վրաստանի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների նոր հանդիպումը կկայանա նոյեմբերին Պրահայում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում Է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին Թբիլիսիում ՏԱՍՍ-ին հայտնել Է Աբաշիձեն ինքը:

Նրա խոսքով՝ «նախնական պայմանավորվածություն կա այն բանի շուրջ, որ Պրահայում հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի կեսին, այդ հանդիպման ստույգ ամսաթիվը իմ եւ Կարասինի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին»:

Աբաշիձեն նշել Է, որ Պրահայի առաջիկա հանդիպմանը «քննարկվելու են առեւտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության՝ վերջին ամիսներին կուտակված կոնկրետ գործնական հարցերը, հումանիտար խնդիրներ եւ ընթացիկ հարցեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]