Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կանցկացնի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կանցկացնի Հայաստանի առաջին 
հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախապատրաստվում է արժանավայել նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը։ Հայաստանի Հանրապետության հետ կապված պատմական, մշակութային, հոգեւոր, ռազմական եւ այլ մարզերում արձանագրված աշխատանքները ուշադրության ներքո  վերցնելու, վերլուծություններ կատարելու եւ ընդհանրապես դրանց այժմեականությունը շեշտելու համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է 2018-ի ապրիլին կազմակերպել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, այս շրջանակում կարևորվում է Առաջին հանրապետության անկումից անմիջապես հետո նրա կարկառուն դեմքերի՝ Լիբանանում հաստատվելու ու նրանց իրագործած կրթական, մշակութային եւ հասարակական գործունեությունը։ Նրանց գործունեությունը մեծապես նպաստել է ո՛չ միայն լիբանանահայ, այլև՝ ամբողջ սփյուռքահայ քաղաքական մտքի զարգացմանը եւ հայրենանպաստ ու հայանպաստ աշխատանքների կանոնակարգմանը։

Նշենք, որ Հայաստանի անկախության այս կերտիչները նաեւ սերտ գործակցություն են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետների հետ։ Համահայկական համագումարի օրերի ընթացքում տեղի կունենան նաեւ մշակութային միջոցառումներ:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական մասշտաբով նշելու նպատակով կազմվել է հանձնախումբ, որը նախագահում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամպուքյանը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Խաչիկ Տետեյանը։ Համագումարին կհրավիրվեն  պատմաբաններ, մտավորականներ, արխիվագետներ, ակադեմիական, պետական եւ հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի տարբեր համայնքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]