Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանցի երգիչները և պարողները կմասնակցեն մի շարք միջազգային մրցույթների

Հայաստանցի երգիչները և պարողները կմասնակցեն մի շարք միջազգային մրցույթների

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Euro stars» (Եվրոպայի աստղեր) պարարվեստի աշխարհի գավաթի առաջնությանն այս տարի պարային խմբեր և մենակատարներ կմասնակցեն  14 երկրից՝ Անգլիայից, Իսրայելից, Լատվիայից, Ռուսաստանից և այլն: Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթում կներկայացնի «In step» պարային խումբը: Մասնակիցները կմրցեն լատինամերիկյան, հայկական ժողովրդական, բալետային և այլ պարային ոճերում: Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 10-14-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին պատմեց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը:

 «Ամռանը Հայաստանում անցկացվեց պարի Կովկասի առաջնությունը, որի գլխավոր մրցանակը՝ «Գրան պրին», նվաճեց հենց «In step» խումբը: Ելնելով այդ հանգամանքից՝ նրանց առաջարկեցի մասնակցել այս մրցույթին, որը կարող է խմբի առաջ հեռանկարներ բացել. համագործակցության առաջարկներ, նոր բեմեր… Կարծում եմ, խումբը մրցունակ է»,- նշեց Ղուկասյանը:

Նա հավելեց, որ նոյեմբերին երգչուհիներ Սաթենիկ Սահակյանը և Սեդա Հակոբյանը Գերմանիայում կայանալիք «Euro pop contest» վոկալի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն երգչուհիներ Տաթևիկ Սահակյանը և Սեդա Հակոբյանը: «Այն 17-րդ անգամ է անցկացվում, մեծ հեղինակություն է վայելում և հավասարազոր է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին»: Սեդան առաջին անգամ է հանդես գալու միջազգային հարթակում, իսկ Սաթենիկը մեծ փորձ ունի: Նա մասնակցել է մրցույթների Լատվիայում, Իտալիայում, Մոսկվայում և հաջողություններ է գրանցել: Ըստ իս՝ նման մրցույթները շատ կարևոր են և՛ կատարողի, պարողի հմտությունները զարգացնելու հարցում, և՛ մեր երկրի անունը ևս մեկ անգամ միջազգային հարթակներում լսելի դարձնելու գործում»,-ընդգծեց նա:

Ղուկասյանը շեշտեց, որ հոկտեմբերի առաջին օրերին Մոլդովայում տեղի ունեցած «Golden apple» (Ոսկե խնձոր) երգի միջազգային մրցույթում մեր պատվիրակության ներկայացուցիչները մեծ հաջողություններ են գրանցել: «Մրցույթին մասնակցում էին 20 պետությունների ներկայացուցիչներ: Ժյուրիի անդամների շարքում ընդգրկված էին մասնագետներ 12 երկրից: Հայաստանից ժյուրիում ներգրավվել էինք վոկալի դասախոս Մերի Կարապետյանը և ես: Հայաստանը ներկայացնում էին հինգ մասնակից տարբեր տարիքային խմբերում. 13-ամյա Արևիկ Սեվյանը, 16-ամյա Ռիտա Հովհաննիսյանը, 23-ամյա Արսեն Գևորգյանը, 24-ամյա Լիլիթ Գևորգյանը և ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արման Ղազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը երկու տարբեր ոճային կատեգորիաներում է հանդես եկել՝ ամեն մի անվանակարգում կատարելով երկու ստեղծագործություն՝ մեկը մայրենի լեզվով, մյուսն ըստ ցանկության: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Քիշնյովի  ֆիլհարմոնիկ թատրոնում»,-ասաց Ղուկասյանը:

Արմանը դասական ոճում առաջին մրցանակն է նվաճել, իսկ էստրադային ոճում՝ երրորդը, Արևիկը էստրադային ժանրում առաջին տեղն է զբաղեցրել, իսկ ժողովրդական երգով արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Ռիտան և՛ էստրադային, և՛ ժողովրդական երգ ժանրերում առաջին տեղն է գրավել, Արսենն էստրադային երգով առաջինն է եղել, իսկ ժողովրդական երգով «Գրան պրի» է շահել, Լիլիթը էստրադային և ջազ ոճերում առաջին տեղն է գրավել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]