Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենին

Նախագահն ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի 
գործադիր տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Այբ» կրթական հիմնադրամի ու ծրագրի միջազգային գործընկեր Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի միջև համագործակցությունը: Հանրապետության Նախագահի համոզմամբ՝ այդ համագործակցությունը Հայաստանին կօգնի նոր թափ հաղորդել հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթության տրամադրումն աշակերտներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանը պատրաստ է ակտիվ ջանքեր ներդնել և վճռական է սկսված բարեփոխումները հետևողականորեն շարունակել ու տարածել ամբողջ հանրապետությունում: Նախագահն այդ նպատակների իրականացման գործում կարևորել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Արարատյան Բակալավրիատ»-ի ներդրումը՝ միտված հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա միջազգային ճանաչելի և մրցունակ համակարգի ձևավորմանը:

Մայքլ Օ՛Սալիվանը նշել է, որ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնն աշխատում է աշխարհի բազմաթիվ երկրների կրթական համակարգերի բարեփոխման՝ լավագույն փորձի տեղայնացմամբ՝ ոչ կրկնօրինակմամբ, նոր կրթական համակարգ ձևավորելու ուղղությամբ և նրա խոսքով, Հայաստանում ստեղծված են լավագույն հիմքերը նման բարեփոխումների իրականացման համար: Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենը շեշտել է, որ Հայաստանում՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի իրենք ունեն լավ գործընկեր, ում հետ համագործակցությամբ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]