1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեք արջ մտել են պիցցերիա եւ կերել երշիկը

Երեք արջ մտել են պիցցերիա եւ կերել երշիկը
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Էսթես-Փարք (Կոլորադոյի նահանգ) քաղաքում մայր արջն իր երկու ձագերի հետ մտել են պիցցերիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել Է Fox 31 Denver-ը:

Կենդանիները ռեստորան են թափանցել լույս հոկտեմբերի 8-ի գիշերը, երբ այնտեղ ոչ ոք չի եղել: Նրանք գտել եւ կերել են խմոր ու երշիկ: Տեսագրությունը, որն արվել Է տեսադիտարկման խցիկով, հրապարակված Է Facebook-ում:

Պիցցերիայի աշխատակիցները ոստիկանությանը հորդորել են չսպանել գազաններին: «Քաղաքի յուրաքանչյուր աղբարկղ այժմ պաշտպանված Է արջերից, այնպես որ նրանց մնում են միայն մեր տները, ավտոմեքենաներն ու ընկերությունները»,- գրել են նրանք Facebook-ում հաստատության Էջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]