Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկը մտադիր չԷ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար. Լուկաշենկո

Մինսկը մտադիր չԷ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար. Լուկաշենկո
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել Է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, եւ հայտարարել Է, որ մտադիր չԷ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Sputnik Բելառուս»-ը, պետության ղեկավարն ասել Է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ Մինսկում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում որեւԷ միջազգային պայմանագիր, Անվտանգության խորհրդի եւ ամբողջությամբ վերցված ՄԱԿ-ի որեւԷ բանաձեւ: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք եւ իրավասու ենք սահմանել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջմունքներին»,-հայտարարել Է Լուկաշենկոն՝ ընդունելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարին:

Նախագահն ընդգծել Է բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ օգնել ապահովելու Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը: «Ես լավ եմ հիշում, որ դժվարին ժամանակներում ձեր նախագահը միշտ թիկունք Է կանգնել բելառուսական պետությանը»,-ասել Է Լուկաշենկոն: Իր հերթին Զաքիր Հասանովը բարձր Է գնահատել ռազմատեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ եւ ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը:

«Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության զենքից ու տեխնիկայից, եւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք Է եւ ռազմական նշանակության արտադրանք»,-ասել Է նա: Բելառուս պաշտոնական այցի առաջին օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցլել Է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն եւ զինափորձարան, որտեղ ծանոթացել Է մարտական տեխնիկային ու ռազմական նշանակության բելառուսական այլ արտադրանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]