Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Microsoft-ը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար

Microsoft-ը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի գործադիր տնօրեն Ջո Բելֆիորը հայտարարել Է, որ ընկերությունը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ում:

«Իհարկե, մենք կշարունակենք աջակցել պլատֆորմին… Կուղղենք բագերը եւ կթողարկենք անվտանգության համակարգերի նորացումներ ու այլն,-հայտարարել Է Բելֆիորը:-Բայց նոր գործառույթների եւ սարքերի թողարկում չի պլանավորվում»:

Նա նաեւ պատմել Է, որ ընկերությունը փորձել Է ներգրավել հավելվածներ մշակողների. «Մենք նրանց փող Էինք վճարում, հավելվածներ գրում նրանց փոխարեն»: Սակայն օգտատերերի փոքր քանակությունը հանգեցրեց այն բանին, որ շատ ընկերություններ հրաժարվում Էին ներդրումներ անել պլատֆորմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]