Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աղվան Վարդանյանը դատապարտելի է համարում Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը

Աղվան Վարդանյանը դատապարտելի է համարում Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը շաբաթվա տհաճ ու տգեղ իրադարձություն է համարում ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:

«Նման պահելաձեւերը ոչ միայն դատապարտելի են, այլեւ ափսոսանքով կարող եմ նշել, որ մարդիկ դառնում են չափից ավելի կանխատեսելի իրենց վարքագծերի եւ քայլերի մեջ: Կարծում եմ՝ մեր կանոնակարգը հնարավորություն է տալիս  հարցին իրավական առումով անդրադառնալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Աղվան Վարդանյանը՝ չցանկանալով անդրադարձ կատարել պատգամավորներից եւ ոչ մեկի արտահայտություններին:   

Անդրադառնալով նոյեմբերի սկզբին ութ մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ նա  նշեց, որ ՀՅԴ-ն մասնակցելու է դրանց, առավելապես՝ ավագանիների ընտրությանը: «Մեր մարզային կառույցները զբաղված են ընթացիկ աշխատանքներով»,-եզրափակեց պատգամավորը:  

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա, սակայն Արտաշես Գեղամյանը հերքել էր միջադեպը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]