Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թրամփի առաջին կինը վստահ Է, որ նա իր շնորհիվ Է նախագահ դարձել

Թրամփի առաջին կինը վստահ Է, որ նա իր շնորհիվ Է նախագահ դարձել
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանան, կարծում Է, որ նա իր շնորհիվ կարողացավ դառնալ այն, ինչ այժմ Է: «Միանգամայն ճիշտ Է»,-մեկնաբանել Է Իվանա Թրամփը CBS հեռուստաալիքում Sunday Morning ծրագրի հաղորդավարի խոսքերն այն մասին, որ «Թրամփն առանց ձեզ չԷր կարողանա դառնալ այն, ինչ այժմ Է»,-տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իվանան հավելել Է, որ բավականին հաճախ Է շփվում Դոնալդ Թրամփի հետ: «Այո՛, դա այդպես Է, մենք շփվում ենք»,-պատասխանել Է Իվանան այն հարցին, թե Դոնալդ Թրամփն արդյոք առաջվա պես իր կյանքի մասն Է կազմում: Նա նշել Է, որ իրենք շփվում են «շաբաթը մեկ»: «Նա դեռեւս ինձ Է դիմում խորհրդի համար»,-հայտարարել Է Իվանան: Նրա խոսքով՝ Թրամփն իրենից խորհուրդ Է հարցնում, թե արժե այն կամ այն բանը գրել Twitter-ում:

Իվանա Թրամփը նաեւ հայտարարել Է, որ հպարտանում Է այն բանով, թե ինչպես իր ու Թրամփի երեխաները (Դոնալդ կրտսերը, Իվանկան եւ Էրիկը) իրենց դրսեւորեցին հոր նախընտրական արշավի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]