Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2018 թվականի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը. Վահրամ Բաղդասարյան

 2018 թվականի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լինելով քաղաքական մեծամասնության լիդերը՝ Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես մնալու է քաղաքական ասպարեզում եւ լինելու է երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է զբաղվելու նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո՝ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականի ապրիլ ՀՀ նախագահն է, եւ մենք որեւէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի, կգա ժամանակը, կքննարկենք ու ձեզ կտեղեկացնենք: Երբ որ կգա ժամանակը Սերժ Սարգսյանն ինքը կխոսի դրա մասին»,- ասաց նա:

Սահմանադրական բարեփոխումներից հետո 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարման խորհրդարանական մոդելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]