Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆուտբոլի ազգային ընտրանին Մունդիալ-2018-ի ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքիով

Ֆուտբոլի ազգային ընտրանին Մունդիալ-2018-ի ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքիով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ազգային ընտրանին մրցափուլն ավարտեց Ղազախստանի դեմ արտագնա խաղով: Առաջին կեսում երկու թիմերն էլ վտանգավոր էին գործում, սակայն Հայաստանի հավաքականն առաջինը բացեց խաղի հաշիվը: Խաղի 25-րդ րոպեին ստանալով Պիզելլիի «խորքային» փոխանցումը՝ ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին ղազախները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը՝ գոլն իր ակտիվում գրանցեց Տուրիսբեկը:

Այսպւսով, ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց Մունդիալ-2018-ի ընտրական փուլը: Հայաստանի հավաքականը հավաքեց միայն 7 միավոր՝ զբաղեցնելով նախավերջին տեղը խմբում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]