Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայտնի են Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Հայտնի են Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

ՎԱՆԱՁՈՐ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 61 կգ քաշային կարգում դժվարին գոտեմարտում հաղթանակ տոնեց Ղազար Համբարձումյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Աշոտ Վելիսյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գրիգոր Սիրեկանյանը և Շալվա Խուտիշվիլին:

70 կգ քաշային կարգում 10:0 հաշվով հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Զաուր Սիդակովը: Երկրորդ տեղը զբաղեցրեց վրացի Կոնստանտին Խաբալաշվիլին: Երրորդ հորիզոնականը գրավեցին  Օմարի Գյուրջիձեն (Վրաստան) և Լևան Քելեխսաշվիլին (Վրաստան):

86 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող երկու մարզիկներից ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Նայֆոնովը: Երկրորդ տեղում Բատիրբեկ Ցակիուլովը: Բրոնզե մեդալների արժանացան  Դավիթ Խուտսիշվիլին և Նիկա Կենտչաձեն:

Գերծանր քաշային կարգում չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լևան Բերյանիձեն: Երկրորդ տեղում վրացի Գիորգի Մեշվլդիշվիլին է: Բրոնզե մեդալակիրներ դարձան Ալեկսանդր Խոտցիանիսկի և Սոսլան Խինղագովը:

Նախօրեին ոսկե մեդալակիրներ էին դարձել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Ռազամբեկ Ժամալովը (65 կգ), Ավտալդին Կենտչաձեն (74 կգ), Զնաուր Կոչիևը (97 կգ):

Միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էին մոտ 100 ըմբիշներ 5 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Վրաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]