Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխարհահռչակ ECM records-ը թողարկել է Կոմիտասի ձայնասկավառակը

Աշխարհահռչակ ECM records-ը թողարկել է Կոմիտասի ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Լուսինե Գրիգորյանի կատարմամբ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեղինակը նշեց, որ սկավառակը թողարկել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM records-ը: Ձայնագրվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։

«Ձայնասկավառակը ձայնագրվել է Շվեյցարիայում 2015 թվականին: Մանֆրեդ Այխերը շատ լավ ծանոթ է Կոմիտասի երաժշտությանը եւ ինքն արդեն իսկ թողարկել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, Տիգրան Համասյանի «Կոմիտաս»-ը: Ես 11 տարի սպասել եմ այս ձայնասկավառակին: Երբ Այխերն առաջին անգամ լսել է իմ կատարումը, ասել է, որ մի օր կաշխատի ինձ հետ»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ  ընկերությունը ձայնասկավառակը հոկտեմբերի 13-ին կներկայացնի Անգլիայում, իսկ նոյեմբերին Ամերիկայում:

Ձայնասկավառակում ներառված են Կոմիտասի բոլոր դաշնամուրային ստեղծագործությունները, բացառությամբ ուսանողական տարիների ստեղծագործությունների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]