Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կինեմատոգրաֆիստներն ընտրեցին ոչ միայն ինձ, այլև դեպի նոր կինո գնալու հնարավորությունները. Հարություն Խաչատրյան

Կինեմատոգրաֆիստներն ընտրեցին ոչ միայն ինձ, այլև դեպի նոր կինո գնալու 
հնարավորությունները. Հարություն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահի ղեկավարությամբ իր առաջին նիստը կգումարի մեկ ամիս անց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Ես իմ ելույթներում նշել էի՝ ինչքան էլ միջամտեն, նախագահին ընտրելու են միայն կինեմատոգրաֆիստները: Նրանք գիտեն, որ կինոն այսօր կարիք ունի հոգածության և նոր ծրագրերի»,-ասաց Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնեց բոլորին:

Նրա կարծիքով՝ 2017-ին պետք է շատ առաջ շարժվեն կինոյի ասպարեզում: Միության նորընտիր նախագահը որոշել է  մեկ ամիս անց արտահերթ նիստ գումարել, քանի որ մինչ այժմ չեն եղել միասնական որոշված և հաստատված ծրագրեր: «Մենք կաշխատենք լուրջ ծրագրերի ուղղությամբ: Կինեմատոգրաֆիստներով կորոշենք մեր ծրագրերն ու ստրատեգիան: Յուրաքանչյուրը պետք է ղեկավարի իրեն հետաքրքրող ասպարեզը, որպեսզի կասկած չունենանք, որ ճիշտ ենք շարժվում առաջ»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ կինոյի ասպարեզն ամենակարևոր գործիքներից մեկն է աշխարհի և մարդկանց հետ շփվելու համար:  

Նախքան ընտրությունը նա նշել էր, որ ընտրությունից հետո յուրաքանչյուր տարի պետք է անդրադառնալ այդ տարվա ընթացքում միության կատարած աշխատանքին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]