1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտասահմանյան ֆիլմերի նկարահանումները Հայաստանում կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը. Արմեն Ամիրյան

Արտասահմանյան ֆիլմերի նկարահանումները Հայաստանում կնպաստեն տեղական 
արտադրության զարգացմանը. Արմեն Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանյան կինոարտադրությունները Հայաստանում ճիշտ կազմակերպելու դեպքում ստացված եկամուտները կուղղվեն հայրենական կինոյի զարգացմանը: Նկարահանումները Հայաստանում կարող են նպաստել նաև համատեղ կինոարտադրություններ սկսելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Ես համամիտ չեմ այն մտավախությանը, թե «Կինոյի մասին» օրենքի նոր նախագիծը  վերաբերում է միայն արտասահմանյան կինոարտադրությանը: Այսօր բացակայում են արտասահմանյան կինոարտադրությունը Հայաստանում կազմակերպելու դրույթները և դրա հետ կապված բոլոր գործառույթները: Մենք ուզում ենք կանոնակարգել և օրենքով  այդ գործառույթներն  օգտագործել՝  ի շահ  հայաստանյան արտադրողների»,-ասաց նախարարն ու հավելեց, որ արտասահմանյան նկարահանումները Հայաստանում նաև հնարավորություն կստեղծեն հայկական ֆիլմերն արտերկրում վաճառելու համար:

Ամիրյանի խոսքով՝ «Կինոյի մասին» օրենքի մշակման ուղղությամբ վերջին մեկ տարում բազմաթիվ քննարկումներ են ունեցել և պատրաստ են նորից քննարկելու: «Սակայն կցանկանայի՝ այս տարի ավարտենք քննարկումները և հանձնենք կառավարություն, ապա՝ ԱԺ: Ուզում եմ՝ ԱԺ ուղարկվող օրենքի նախագիծը լինի գրեթե անթերի»,-նշեց նա:

«Կինոյի մասին» օրենքի նախագիծը շոշափում է կինոինդուստրիայի զարգացման խնդիրները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]