Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նախարարությունը կաջակցի մարզային գրադարաններին

ՀՀ մշակույթի նախարարությունը կաջակցի մարզային գրադարաններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը ֆինանսապես կաջակցի մարզային գրադարաններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Գրադարանավարների օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրա խոսքով՝ ծրագիրն այժմ մշակման փուլում է: «Հաջորդ տարի մենք կաջակցենք այն համայնքների ղեկավարներին, ովքեր պատրաստ կլինեն ստեղծելու նոր գրադարան: Կաջակցենք եւ ֆինանսապես, եւ գրականություն, մեթոդական օգնություն տրամադրելով»,-ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը մարզերում գրադարանային գործին նոր շնչառություն կբերի:

Նախարար Ամիրյանն ուրախությամբ փաստեց, որ հաջորդ տարի հանրապետության մարզերում կաշխատի 10 գրաբուս: «Այդ գրաբուսները բացի գրավաճառ կետերից պետք է դառնան գրադարանային ծառայության կարեւորագույն մի հանգույց»,-հավելեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]