Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ անցկացվել է hամաքաղաքային շաբաթօրյակ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ անցկացվել է hամաքաղաքային շաբաթօրյակ 
մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Երևանը մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական և մասնավոր կազմակերպություններ, Երևանի ավագանու՝ հանրապետական կուսակցության խմբակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անգլիական այգու և մանկական զբոսայգու պուրակի տարածքը մաքրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների, տուրիզմի բաժնի, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ուժերով: Այստեղ նախաձեռնությանը միացել է նաև «Կոնգրես» հյուրանոցի աշխատակազմը: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցներն էլ մաքրել են Հրազդանի կիրճի «Հաղթանակ» կամրջին հարող հատվածը:

Երևանի հերթական տարեդարձը մաքուր դիմավորելու գիտակցությամբ մայրաքաղաքի նախատոնական շաբաթօրյակին այս անգամ ևս ակտիվորեն ներգրավվել են ուսանողները, քոլեջների սաներն ու երիտասարդ կամավորները: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորների, պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համատեղ ջանքերով մաքրվել են ԲՈՒՀ-երի հարակից հատվածները, «Հաղթանակ» զբոսայգու առանձին տարածքներ, մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից «Բարեկամության ձեռքեր» քանդակից մինչև Օղակաձև զբոսայգու Գր. Լուսավորիչ եկեղեցի ընկած հատվածը: Շաբաթօրյակի մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ գործիքներով, պարկերով, բահերով և այլ պարագաներով:

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները: ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում: Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու ճոպաններով մաքրել և պարկերով իրենց հետ իջեցրել են զառիթափի այդ հատվածի աղբը: Աշխատանքներն այս հատվածում համակարգել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության աշխատակիցների ուժերով մաքրման աշխատանքներ են կատարվել նաև մեկ այլ դժվարամատչելի տարածքում՝ Աթենքի փողոցի`«Արարատ» կոնյակի գործարանին հարակից զառիթափում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]