Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ կթևակոխենք կինոյի զարգացման նոր փուլ. Արմեն Ամիրյան

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ կթևակոխենք կինոյի 
զարգացման նոր փուլ. Արմեն Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ և համագումարով մենք թևակոխում ենք կինոյի զարգացման նոր փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Այս պահին կինոյի զարգացման մասին հայեցակարգն է դրված, շրջանառության մեջ է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը: Եվ կարծում եմ՝ նոր նախագահի հետ կկարողանանք ստեղծել կինոյի զարգացման նոր շրջան»,-ասաց նախարարը:

Ամիրյանը միության դերակատարումը համարում է այդ շղթայի կարևորագույն օղակներից մեկը: Նրա կարծիքով՝ թեկնածուներից յուրաքանչյուրն էլ արժանի է դառնալու կինեմատոգրաֆիստների միության նախագահ: «Համոզված եմ՝ համագումարից և ընտրությունից հետո պատրաստված նախագծերի շնորհիվ մենք իսկապես կունենանք կինոյի զարգացման այլ շրջան: Այն կլինի ինչպես ստեղծագործական առումով վերելքների նոր շրջան, այնպես էլ տնտեսության մեջ կունենա իր կարևոր դերակատարումը: Կկարողանանք ստեղծել հայրենիքի երևակայական պատկերը, որը սովորաբար ստեղծվում է ֆիլմերում»,- եզրափակեց նախարարը:

Երեւանի Կինոյի տանը ընթանում է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը: Միության 187 անդամներից ներկա են 145-ը: Նախագահի թեկնածուները 3-ն են՝ Հարություն Խաչատրյան, Գեւորգ Գեւորգյան ու Վահե Գեւորգյանց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]