Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Արտգործնախարարներն արծարծել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am