NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են- 06-10-17
11:29, 7 Հոկտեմբեր 2017
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հոկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.33%-ով և կազմել 1274.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.96%-ով և կազմել 16.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.14%-ով և կազմել 916.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում