Նոր կինոթատրոնի կառուցումից մինչեւ հանրահայտ բրենդերի ներմուծում. Սյունիքը դեպի առաջ քայլեր է կատարում
ԿԱՊԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանցիները շատ շուտով հնարավորություն կունենան վայելելու արտասահմանյան եւ տեղական արտադրության ֆիլմերը իրենց քաղաքի կինոթատրոնում, որը գործելու է ամենախոշոր առեւտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա ընդգծեց, որ Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ 25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել:
«Շաբաթ-կիրակի օրերին սոցիալապես անապահով ընտանիքների համար այն լինելու է անվճար: Երեխաներին ապահովելու ենք տրանսպորտով»,-տեղեկացրեց մարզպետը:
Նրա հավաստմամբ՝ կինոթատրոնի բացումը միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելուն: Կից գործելու է նաեւ սրճարան: Մարզպետը նշեց, որ նա եւս սիրում է ընտանիքի անդամների հետ ֆիլմեր դիտել կինոթատրոնում:
«Իհարկե, խոսքը որակյալ ֆիլմերի մասին է: Ավանդույթը ցանկանում ենք Կապան բերել: Ցանկանում ենք մինչեւ Ամանոր կինոթատրոնը Կապանին նվեր մատուցել»,-նշեց Վահե Հակոբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կինոթատրոնը հագեցած է լինելու
«Կինոթատրոնն ունենալու է նվազագույնը 10 աշխատակից»,-նշեց նա:
«Կապան մոլ»-ում նաեւ գործելու է Աութլեթ-խանութը, որտեղ ներկայացված է լինելու
Մեղրիում կառուցվող խաղատունը նույնպես նորություն է մարզում: Վահե Հակոբյանի հավաստմամբ՝ այն նախատեսված է պարսկական շուկայի համար:
«Ես շահագրգռեցի դրսի մի քանի ն
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում