1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ԻՊ-ի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռը խոցելու մասին լուրերը

ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ԻՊ-ի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռը խոցելու 
մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ռուսական Մի-28 ռազմական ուղղաթիռ են խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ուղղաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված վայրէջք է կատարել՝ վստահեցնելով, որ ներքևից ուղղաթիռը գրոհի չի ենթարկվել:

 «Օդաչուների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Անձնակազմի զեկուցմամբ և ուղղաթիռի զննության արդյունքներով պարզվել է, որ այն  գրոհի չի ենթարկվել: Ուղղաթիռի անձնակազմը որոնողա-փրկարարական ծառայության կողմից օպերատիվ կերպով տեղափոխվել է ավիաբազա»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի Համա նահանգում: Մի-28 ուղղաթիռն ուղեկցել է ռուս զինծառայողների տեղափոխող Մի-8 տրանսպորտային ուղղաթիռին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]