Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում. Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ ԱԱ նախարարին

ՀՀ վարչապետը ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում. Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ ԱԱ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ վարչապետը նշել է, որ պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի ընթացքի և դրա շրջանակում երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը կարևորել է համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար՝ գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև միջկառավարական համագործակցությունը խորացնելու առումով:

Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝  մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության,  մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության  ոլորտները, ինչպես նաև անդրադարձել է  Իրանի հետ սահմանին  ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունմամբ և միևնույն ժամանակ կարևորել է որոշման վերաբերյալ Ռուսաստանում հանրային իրազեկվածության բարձրացումը:

Քննարկելով ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները՝ Կարեն Կարապետյանը և Դենիս Մանտուրովը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ մուտք գործելու հարթակի հնարավորությունների շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ մեծածավալ աշխատանք կա անելու և պետք է հետևողականորեն շարունակել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]