Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

iPhone-ի եւ iPad-ի վրա կհայտնվեն նոր Էմոձիներ

iPhone-ի եւ iPad-ի վրա կհայտնվեն նոր Էմոձիներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone-ի եւ iPad-ի համար Apple iOS գործառական համակարգի նորացված տարբերակում կհայտնվեն հարյուրավոր նոր Էմոձիներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

iOS 11.1 նորացման թողարկմամբ օգտատերերին հասանելի կդառնան ավելի արտահայտիչ սմայլիկներ, սեռային առումով չեզոք կերպարներ, տարատեսակ հագուստ եւ ուտելիք, կենդանիներ, հեքիաթային Էակներ եւ բազմաթիվ այլ բաներ: Բացի այդ, ինչպես հայտնել են ընկերությունում, նորացման մեջ տեղ կգտնեն խորհրդանիշեր, որոնք ներկայացվել Էին Էմոձիների համաշխարհային օրը, այդ թվում՝ գլխաշորով կին, մորուքով անձ եւ զոմբի:

iOS 11.1-ում նաեւ կհայտնվի նոր ժեստ՝ «Ես սիրում եմ քեզ», որի համար հիմք Է դարձել ամերիկյան ժեստերի լեզվով համապատասխան արտահայտությունը: Նոր Էմոձիները հաջորդ շաբաթ կհայտնվեն iOS 11.1-ի բետա-տարբերակներում եւ հասանելի կլինեն iOS-ի, macOS-ի եւ watchOS-ի համար (գործառական համակարգ, որով աշխատում են Apple Watc-երը) ծրագրային ապահովման հաջորդ նորացումներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]