Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում մի շարք թանկարժեք դեղամիջոցների գները կնվազեն

Հայաստանում մի շարք թանկարժեք դեղամիջոցների գները կնվազեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մի շարք դեղամիջոցների գները կնվազեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նրա խոսքով` նախարարությունն այժմ բանակցություններ է վարում  մատակարարների հետ: «Օրինակ օնկոլոգիայում կիրառվող «Հերցեպտին» դեղի մեկ ամպուլան արժե 680 հազար դրամ: Բանակցությունների շնորհիվ այս դեղի գինը կիջնի 50 տոկոսով եւ կարժենա ոչ ավելի քան 400 հազար դրամ»,-ասաց նա:

Ալթունյանի խոսքով` այսպիսի գործողությունների հաշվին նախատեսվում է նախարարության բյուջեն ավելի արդյունավետ օգտագործել:

Անդրադառնալով հակածխախոտային ծրագրին, նախարարն ասաց, որ ամեն ինչ արվելու է՝ ծրագիրը հաջողելու համար: «Մենք պետք է ամեն ինչ անենք , որ երիտասարդ սերունդը չսկսի ծխել, քանի որ այսօր սրտանոթային հիվանդությունները Հայաստանում մահացության հիմնական պատճառ են հանդիսանում»,-հավելեց Ալթունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]