Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամսական մինչեւ կես մլն քանակով 12 տեսակի պիցցա. իտալացիները Կապանում կբացեն պիցցայի գործարան

Ամսական մինչեւ կես մլն քանակով 12 տեսակի պիցցա. իտալացիները Կապանում կբացեն պիցցայի գործարան

ԿԱՊԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում իտալացի գործարարների ջանքերով բացվելու է պիցցայի գործարան, որն ունենալու է 30-100 աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Միտքը իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյինն է, ով նախապես ցանկացել է գործարան հիմնել Երեւանում, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է Կապանը: Վահե Հակոբյանի խոսքով՝ գործարանի բոլոր աշխատակիցները եւ մասնագետները լինելու են Հայաստանից, մեծամասնությունը՝ Սյունիքի մարզից:

«Սա բավականին լուրջ գործարան է: Տարածքը իտալացիներն արդեն վարձակալել են, վերջնական աշխատանքներն ենք անում: Սարքավորումները բերվել են Իտալիայից»,-ասաց մարզպետը՝ ընդգծելով, որ արտադրության հիմնական ծավալն արտահանվելու է Ռուսաստան:

«Սկսելու են 200  հազար հատից եւ հասցնելու են ամսական կես միլիոնի, պատրաստվելու է 12 տեսակի պիցցա»,-ասաց Վահե Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են 300 հազար դոլար: Պիցցաները լինելու են կիսաֆաբրիկատ, պատրաստելու համար կպահանջվի միայն դնել ջեռոցը: Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը նույնպես ցուցաբերել է իր աջակցությունը:

Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ընդլայնել գործարանի արտադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]